բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ, Բ․Գ․Դ․



RU AM EN

Հոդվածներ


Կատարվող վիրահատություններ

Իմ աշխատանքային փորձը կազմում է 27 տարի: Առաջին անգամ հանրապետությունում ես կատարել եմ հիստերէկտոմիա (արգանդի հեռացում), լիմֆադենէկտոմիա (լիմֆատիկ հանգույցների հեռացում), կոլպոպոէզ (հեշտոցի ստեղծում՝ բացակայության դեպքում), պրոմոնտոֆիքսացիա (արգանդի ֆիքսացիա իջեցման դեպքում) լապարոսկոպիկ ճանապարհով: Տարեկան ես կատարում եմ մոտավորապես  500 վիրահատություն, որոնցից 300-350-ը ՝ լապարոսկոպիկ ճանապարհով:

Գինեկոլոգիական վիրահատությունները կատարվում են երեք ճանապարհով՝ լապարոսկոպիկ, հեշտոցային և տրադիցիոն լապարոտոմիկ (որովայնահատում) եղանակներով:

Գոյություն ունի նաև ներարգանդային վիրաբուժություն՝ հիստերոսկոպիա և հիստերոռեզեկտոսկոպիա: Այսօր գինեկոլոգիական վիրահատությունների մոտավորապես  95%ը  կատարվում են լապարոսկոպիկ եղանակով:Այս եղանակի առավելությունները և նկարագրությունը ներկայացված են համապատասխան բաժնում:

Ամեն առանձին դեպքում վիրահատության եղանակը որոշվում է անհատական :

Լապարոսկոպիկ եղանակով  կատարվում են վիրահատություններ հետևյալ պաթոլոգիաների ժամանակ:

Անպտղություն- ախտորոշիչ լապարոսկոպիա: Պաթոլոգիա հայտնաբերելու դեպքում կատարվում է համապատասխան միջամտություն (կպումների անջատում,արգանդափողերի անցանելիության վերականգնում,էնդոմետրիոզի ժամանակ՝ էնդոմետրիոզի օջախների հատում, այրում և այլն):

Արտարգանդային հղիություն-տուբոտոմիա(պտղաձվի հեռացում՝ արգանդափողի պահպանմամբ), տուբէկտոմիա(արգանդափողի հեռացում):

Ձվարանների կիստաներ-կիստէկտոմիա(կիստայի հեռացում՝ ձվարանի հյուսվածքի պահպանմամբ), ձվարանի ռեզեկցիա(ձվարանի հատվածի հեռացում կիստայի հետ միասին):

Արգանդի միոմա- կոնսերվատիվ միոմէկտոմիա(միոմատոզ հանգույցների հեռացում), հիստերէկտոմիա-արգանդի հեռացում՝ անկախ չափսերից (մինչև 24 շաբաթական հղիություն):

Ադենոմիոզ(արգանդի էնդոմետրիոզ) հանգուցավոր ադենոմիոզի հեռացում,հիստերէկտոմիա

Պրոլապս-( արգանդի կամ հեշտոցի ծայրաթի իջեցում, արտանկում) պրոմոնտոֆիքսացիա( արգանդի ֆիքսացիա՝ դարավանդին ցանցի օգտագործմամբ)

Խրոնիկ ցավային համախտանիշ,ալգոմենորեա- ախտորոշիչ լապարոսկոպիա, LUNA

Արգանդափողերի ստերիլիզացիա

Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ- ձվարանների ռեզեկցիա,կաուտերիզացիա

Անհայտ ախտորոշում-դիագնոստիկ լապարոսկոպիա

Սեռական օրգանների զարգացման արատներ- այդ թվում նաև հեշտոցի ձևավորում՝ ( կոլպոպոէզ ) - նրա բացակաության դեպքում

Սեռական օրգանների չարորակ նորագոյացություններ-հիստերէկտոմիա կամ օրգանպահպանողական վիրահատություն լիմֆադենէկտոմիայով

Աբդոմինալ սերկլյաժ- լապարոսկոպիկ պարանոցի կարում՝ նրա անբավարարության դեպքում

Հեշտոցային ճանապարհով կատարվում են վիրահատություններ հետևյալ պաթոլոգիաների ժամանակ.

Արգանդի միոմա-արգանդի հեռացում

Սեռական օրգանների իջեցում-հեշտոցի պատերի պլաստիկա կոլպորրաֆիա,ցանցային իմպլանտների տեղադրում(Prolift և այլն)

Սթրեսային անմիզապահություն- TVT-O, TOT

Վուլվայի և հեշտոցի հիվանդություններ-կոնդիլոմաներ,լեյկոպլակիա,հեշտոցի և բարտոլինյան գեղձի կիստաներ, կուսաթաղանթի ատրեզիա-կոնդիլոմաների,կիստաների հեռացում, վուլվէկտոմիա,կուսաթաղանթի հատում:

Հիստերոսկոպիկ եղանակով կատարվում են վիրահատություններ հետևյալ պաթոլոգիաների դեպքում.

Էնդոմետրիումի պոլիպ, գերաճ՝ պոլիպի հեռացում, էնդոմետրիումի դեստրուկցիա՝ աբլացիա

Արգանդի սուբմուկոզ՝ միոմա-արգանդի խոռոչ աճող-միոմատոզ հանգույցի հեռացում

Ներարգանդային միջնապատ-միջնապատի հատում

Ներարգանդային կպումներ՝ Աշերմանի համախտանիշ, կպումների հատում

Օտար մարմին արգանդի խոռոչում-(ներարգանդային պարույր,վիրաբուժական թելեր) ոսկրային հյուսվածքի մնացորդ-հեռացում

Արգանդի պարանոցի վիրահատություններ

Դիսպլազիա-էքսցիզիա, կոնիզացիա

Իսթմիկո-ցերվիկալ անբավարարություն՝ սերկլյաժ՝ արգանդի պարանոցի կարում

Ինտիմ վիրաբուժություն